Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի


Հայաստան


Մայիսի 20-ի ցերեկը, 21-25-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 21-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում մայիսի 20-ի երեկոյան, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *