Սևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել է


Հայաստան


Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր մայիսի 19-ի երեկոյան։ «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
«Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 19-ին՝ ժամը 21։00-ին, Սևանում նույն քաղաքի 24-ամյա բնակիչը վիճաբանել է 29-ամյա երիտասարդի հետ, ինչի ընթացքում դանակով հարվածել է նրան՝ պատճառելով մարմնական
վնասվածքներ։
 
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
 
Դեպքից ժամեր անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է։
 
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *