Ուկրաինան հարվածել է ՌԴ ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկին

Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում գտնվող «Լուկոյլ-Նիժեգորոդնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանը ենթարկվել է հարձակման և հրդեհվել, հաղորդում է ASTRA-ն՝ հղում անելով OSINT վերլուծությանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ հարվածը հասցվել է ЭЛОУ-АВТ բլոկին՝ նավթավերամշակման հիմնական օբյեկտին, որտեղ հում նավթը բաժանվում է բենզինի, դիզելային վառելիքի, կերոսինի և այլ ֆրակցիաների։

Կստովոյի շրջանում տեղի ունեցած հարձակումից հետո դպրոցականները տեղափոխվել են հեռավար ուսուցման, իսկ ծնողներին խորհուրդ է տրվել չուղարկել իրենց երեխաներին մանկապարտեզ։

«Լուկոյլ-Նիժեգորոդնեֆտեորգսինտեզը» համարվում է Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը և կարևոր դեր է խաղում Մոսկվայի տարածաշրջանը վառելիքով ապահովելու գործում։ Գործարանի հզորությունը տարեկան մոտ 17 միլիոն տոննա նավթ է։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ Ռյազանի նավթավերամշակման գործարանը, որը կազմում է Ռուսաստանի նավթավերամշակման գրեթե 5%-ը, նույնպես փակվել է մայիսի 15-ին անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ 2024 թվականին գործարանը վերամշակել է 13.1 միլիոն տոննա նավթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *