Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասին


Բիզնես


Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը Միացյալ Նահանգներից կգնի 200 Boeing ինքնաթիռ՝ ելնելով իր սեփական կարիքներից։

«Երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների համաձայն՝ չինական ավիացիոն արդյունաբերությունն առևտրային պայմաններով կգնի 200 Boeing ինքնաթիռ՝ հիմնվելով օդային տրանսպորտի զարգացման իր սեփական կարիքների վրա։ Ամերիկյան կողմը նաև կապահովի Չինաստանին շարժիչների և պահեստամասերի հուսալի մատակարարում», – ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունից նաև հայտնել են, որ երկու կողմերն էլ կաշխատեն հոկտեմբերին համաձայնեցված «սակագնային զինադադարի» երկարաձգման ուղղությամբ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *