ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները ներկայումս գտնվում են բավականին լավ կետում, և Վաշինգտոնը զգալի առաջընթաց է արձանագրել։ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ամերիկյան կողմի տպավորությամբ՝ Իրանի իշխանությունները ցանկանում են, որ համաձայնագիր կնքվի։ Սակայն Վենսը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ ռազմական գործողություններին, եթե դիվանագիտությունը ձախողվի։
«Մենք կարծում ենք, որ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Կարծում ենք, որ իրանցիները ցանկանում են, որ համաձայնագիր կնքվի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ «Նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հանձնարարել է բանակցել բարի կամքով, և հենց դա էլ մենք անում ենք»։ «Այսպիսով, հիմա բավականին լավ վիճակում ենք։ Բայց կա նաև պլան Բ։ Պլան Բ-ն ռազմական գործողությունների վերսկսման մասին է՝ ԱՄՆ նպատակներն առաջ մղելու համար», – պարզաբանել է Վենսը։
«Նախագահը չի ուզում, որ դա լինի։ Եվ ես կարծում եմ, որ իրանցիներն էլ դա չեն ուզում», – ընդգծել է նա։