Չինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում

«Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև անցումային կրիտիկական կետում։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները. պատերազմի վերսկսումն անընդունելի է։ Հատկապես կարևոր է հետևել բանակցությունների ուղուն։ Հակամարտության արագ ավարտը կօգնի նվազեցնել բացասական ազդեցությունը էներգառեսուրսների մատակարարման կայունության, արտադրական և լոգիստիկ շղթաների շարունակականության, ինչպես նաև միջազգային առևտրային կարգի վրա», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ ասել է Սի Ծինփինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *