Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և Ցզինպինը

ՌԴ նախագահ Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը առանձնազրույցի համար հանդիպել են Պեկինում։

Հանդիպման բաց մասում Պուտինը ասել է.

Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի և հանդիսանում են իսկապես համապարփակ գործընկերության մոդել։

Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում Մոսկվան «շարունակում է պահպանել ռեսուրսների հուսալի մատակարարի իր դերը, իսկ Չինաստանը մնում է պատասխանատու սպառող»։

Մոսկվա-Պեկին արտաքին քաղաքականության համագործակցությունը «միջազգային ասպարեզում հիմնական կայունացնող գործոններից մեկն է»։

Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ։

Սի Ցզինպինն արձագանքել է

Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները «աստիճանաբար հասել են իրենց ներկայիս բարձր մակարդակին»։

Աշխարհը կանգնած է «ջունգլիների օրենքին» վերադառնալու վտանգի առաջ։ Այս ֆոնին Ռուսաստան-Չինաստան բարեկամության և համագործակցության պայմանագրի առաջադեմ բնույթն ու արժեքը դառնում են ավելի ակնհայտ։

 

Զարգացման և համագործակցության ցանկությունը մնում է Չինաստանի և Ռուսաստանի ժողովուրդների կամքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *