ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցության պատճառով ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի իր հարաբերությունները դաշինքից դուրս գործընկերների հետ․ գրում է ria.ru-ն։
«ՆԱՏՕ-ն տրանսատլանտյան դաշինք է, բայց, հաշվի առնելով Ռուսաստանի համագործակցությունը Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ, մենք պետք է ապահովենք ամուր հարաբերություններ ՆԱՏՕ-ի տարածքից դուրս գործընկերների հետ»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ռյուտտեն։
Գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան անվանել է այն երկրների շարքում, որոնց հետ ՆԱՏՕ-ն պետք է ամրապնդի համագործակցությունը։