Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) նախնական ընթերցմամբ հաստատել է վաղաժամ ինքնալուծարման մասին օրինագիծը։ Պատգամավորների անվանական քվեարկության ուղիղ հեռարձակումն իրականացրել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Քնեսեթի 110 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ արտահայտվողներ և առարկություններ չկան։ Հայտարարում եմ, որ Քնեսետի 25-րդ գումարման լուծարման մասին օրենքի նախագիծը նախնական ընթերցմամբ ընդունված է», – քվեարկության արդյունքներն ամփոփել է միապալատ խորհրդարանի խոսնակ Ամիր Օհանան։
Օրենքի ուժ ստանալու (ինչը կհանգեցնի արտահերթ ընտրությունների) և վերջնականապես ընդունվելու համար նախագիծը պետք է համաձայնեցվի խորհրդարանական հանձնաժողովներում, ապա հաստատվի ևս երեք ընթերցմամբ։ Դա պետք է տեղի ունենա Քնեսետի լիագումար նիստերի ժամանակ։ Իսրայելի օրենսդրության համաձայն՝ երկրում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան 2026 թվականի հոկտեմբերի 27-ը։