Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport


Սպորտ


Italia-ի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբն արդեն վճարել է «Բենֆիկային» պահանջվող 3 միլիոն եվրոն՝ հրաժարագնի այն չափը, որը թույլ է տալիս մարզչին խզել պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինյուի և «Ռեալի» միջև համաձայնությունն արդեն ձեռք է բերվել. կողմերը համաձայնեցրել են երկամյա պայմանագիր, իսկ պաշտոնական հայտարարությունը կարող է արվել մոտ ժամանակներս։

Մոուրինյոյի համար սա վերադարձ կլինի Մադրիդ 13 տարվա դադարից հետո։ Պորտուգալացին «Ռեալում» աշխատել է 2010-ից 2013 թվականներին և այդ ընթացքում նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի գավաթն ու Սուպերգավաթը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *