ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT


Քաղաքականություն


Ուկրաինական կարգավորման շուրջ Դոնալդ Թրամփի նախաձեռնած բանակցությունների փակուղի մտնելու ֆոնին, Եվրամիությունը սկսել է սեփական միջնորդի փնտրտուքները՝ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունում Եվրոպայի և Կիևի շահերը պաշտպանելու համար։ 

Ինչպես հայտնում է Financial Times-ը, ամենահավանական թեկնածուներից մեկը Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին է։ Որպես այլընտրանք դիտարկվում են նաև Անգելա Մերկելի, Ալեքսանդր Ստուբի և Սաուլի Նիինիստյոյի թեկնածությունները։

Միության անդամ երկրների արտգործնախարարները միջնորդների հարցը կքննարկեն հաջորդ շաբաթ Կիպրոսում կայանալիք հանդիպմանը։

FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմն արդեն տեղեկացրել է եվրոպական գործընկերներին, որ դեմ չէ Մոսկվայի հետ ԵՄ զուգահեռ բանակցություններին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *