Սարալանջի ճանապարհին Hyundai Santa FE-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Hyundai Santa FE» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։

Այդ տեղեկությունը ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզվում է, որպեսզի հայտնաբերեն վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան ու վարորդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *