
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նավթի նախարարության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ երկրի նավթային արդյունաբերությունը կարողացել է պահպանել արտադրական ցիկլի կայունությունը և վառելիքի անխափան մատակարարումը՝ չնայած պատերազմական պայմաններին: Այս մասին հայտնում է Փեզեշքիանի մամուլի ծառայությունը։
Նա նաև հանձնարարել է նախարարությանն իրականացնել երկու ռազմավարական խնդիր՝ ապահովել երկրի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարումը և կարգավորել գազի բաշխման համակարգը։