«Որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պիտի չլինի»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պիտի չլինի»․ Հայկ Մամիջանյան

«Կարող եմ ենթադրություն անել, որ ինքը գիտակցում է, որ իր շանսերը նվազում են, ընդդիմությունը որպես ամբողջություն ավելի շատ ձայներ է ստանում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցող միջադեպերին։ «Փաշինյանը հեշտ չի գնալու, բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ օրինական և անօրինական։ Սա սովորական ընտրություն չի, որ մի թեկնածուն պարտվի, ասի՝ ես գնացի. սա Հայաստանի լինել-չլինելու ընտրությունն է, ինքը որոշ մարդկանց խոստացել է, որ Հայաստանը պիտի չլինի, ամեն ինչ անելու է, որ այդ խոստումը կատարի, իսկ մենք պետք է դա թույլ չտանք»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *