
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել համապատասխան հանձնաժողովի` Իրանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևին։
Ինչպես հաղորդում է CNN-ը, նախաձեռնություն հեղինակել են դեմոկրատներ Թիմ Քեյնը, Քորի Բուկերը, Չակ Շումերը, Թեմի Բոլդուինը, Թեմի Դաքուորթը և Ադամ Շիֆը։
Բանաձևին կողմ է քվեարկել 50 սենատոր, մինչդեռ 47-ը դեմ են արտահայտվել: Ի դեպ, Թրամփի չորս կուսակիցներ՝ հանրապետականներ Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին, Ռենդ Փոլը և Բիլ Քեսիդին, աջակցել են դեմոկրատներին։
Հավելենք, որ որոշումը հաջողվել է ընդունել յոթ անհաջող փորձից հետո։
ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու իրավունք։