Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար

Քասախ համայնքում անցկացված նախընտրական հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել կոշտ քաղաքական հայտարարությամբ։ Նա նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով իր ձայնը տալիս է Նիկոլ Փաշինյանին, իրականում աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Քոչարյանի խոսքով՝ այս միտքը պետք է շարունակաբար հնչի հանրային հանդիպումների և քարոզարշավների ընթացքում, որպեսզի հասարակության մեջ ձևավորվի հստակ քաղաքական ընկալում և դիրքորոշում։

«Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար»,- պնդել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *