Վաղարշապատի ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին (վիդեո)

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը մայիսի 15-ի ուշ երեկոյան, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, երկարատև դրիֆթ է կատարել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ մայիսի 19-ի առավոտյան կարգազանց վարորդը ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Պարզվեց նաև, որ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենան վարել է՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Նախապատրաստված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *