
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը պնդել է, որ Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ իրեն ավելի լավ ընդունելության են արժանացրել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ռուսաստանի նախագահը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով Չինաստանում էր՝ Չինաստանի առաջնորդի հրավերով։
«Չեմ կարծում, որ արարողությունն այնքան փառահեղ էր, որքան իմը։ Ես դիտեցի։ Մենք գերազանցեցինք նրանց», – լրագրողներին ասաց Թրամփը։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը շեշտել է իր աջակցությունը Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը։
Թրամփը մայիսի 13-15-ը կատարեց վերջին ինը տարվա ընթացքում իր առաջին պետական այցը Չինաստան, որտեղ նա բանակցություններ վարեց Սի Ցզինպինի հետ Չինաստանի մայրաքաղաքում։