Հայտնի է դարձել, թե որ դեպքում հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը մոտ կլինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխությանը։
«Мяч.ру»-ի տեղեկություններով` տրանսֆերի իրականացման գլխավոր պայմանը բրազիլացի Դուգլաս Սանտոսի վաճառքն է 5-ից 10 միլիոն եվրոյի դիմաց։ Եթե բրազիլացի եզրային պաշտպանը հեռանա թիմից, ապա հենց Թիկնիզյանը կդառնա նրան փոխարինման հավանական թեկնածուն։
Հայ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը»։ Ներկայումս Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։
Հատկանշական է, որ հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ չեն համարվում, ինչը մեծացնում է նրա պահանջարկը ռուսական ակումբների շրջանում։
«Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրած 46 հանդիպումներում պաշտպանը դարձել է 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա նախկինում պաշտպանել է ԲԿՄԱ-ի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» գույները։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին Նաիրը մերժել էր «Լոկոմոտիվից» «Զենիթ» տեղափոխվելու առաջարկը։
Armsport