Պակիստանի ՆԳՆ ղեկավարի այցն օգնում է ԱՄՆ-ի հետ բանակցություններում ուղերձների փոխանակմանը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի նոր այցը Թեհրան նպատակ ունի նպաստել ուղերձների փոխանակմանը և հստակեցնել կողմերի միջև փոխանցվող փաստաթղթերի բովանդակությունը։

Իրանական Tasnim գործակալության տվյալներով՝ Նաքվին վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է այցելում Իրան՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնության հասնելու ջանքերի ֆոնին։

Բաղային նշել է նաև, որ Իրանը շարունակում է բանակցային գործընթացը «լրջորեն և բարեխղճորեն»՝ չնայած ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ ունեցած «լուրջ և հիմնավորված կասկածներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *