Հույս ունի՝ Իրանի հետ գործարքը կկնքվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ հակամարտությունը Իրանի հետ շուտով կավարտվի եւ հնարավոր կլինի կնքել գործարք Իսլամական Հանրապետության հետ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սպիտակ տան՝ ամերիկացի օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում։ «Մենք այդ պատերազմին արագորեն վերջ կտանք։ Նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Շատ են հոգնել։ Դա կլինի եւ շատ արագ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նորից ասել է, որ Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ սկսել է, որովհետեւ Թեհրանում մտադիր են եղել միջուկային զենք ստեղծել, իսկ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Թրամփը նաեւ ասել է, թե հույս ունի որ հարցը կփակվի շատ բարեկիրթ ձեւով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *