Իրանն ուժեղացրել է վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ սահմանելով կարգավորվող ծովային գոտու ռեժիմ

Իրանի իշխանությունները հայտարարել են Հորմուզի նեղուցում կարգավորվող ծովային գոտու ստեղծման մասին, որը նավերի անցման համար պահանջում է պարտադիր թույլտվության ստացում։ Որոշման մասին հայտնել է Հորմուզի նեղուցին կից Պարսից ծոցի վարչությունը։

X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նոր գոտին ընդգրկում է Իրանի Կուհ-ե Մուբարաքից մինչև ԱրաբականՄիացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի հարավ ընկած հատվածը՝ նեղուցի արևելյան մուտքի մոտ, ինչպես նաև Քեշմ կղզուց մինչև Ումմ ալ-Քուվեյն՝ արևմտյան մուտքի մոտ։

Նշվում է, որ այս տարածքով ցանկացած անցում այժմ պահանջում է իրանական իշխանությունների համաձայնեցումը և թույլտվությունը, ինչը փաստացի նշանակում է Թեհրանի վերահսկողության ուժեղացում համաշխարհային առանցքային ծովային երթուղիներից մեկի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *