Թրամփը «երկար և բարդ» զրույց է ունեցել Նեթանյահուի հետ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների շուրջ. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «երկար և բարդ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Զրույցի մասին հայտնել է Axios պորտալի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրագրողի տվյալներով՝ Թրամփը Նեթանյահուին տեղեկացրել է «մտադրությունների մասին նամակի» շուրջ միջնորդների կատարած աշխատանքի վերաբերյալ, որը, ինչպես պնդում են, կարող են ստորագրել ԱՄՆ-ն և Իրանը։ Փաստաթուղթը, ըստ աղբյուրների, պետք է պաշտոնապես արձանագրի հակամարտության դադարեցումը և գործարկի 30-օրյա բանակցային գործընթաց։

Ենթադրյալ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել, մասնավորապես, իրանական միջուկային ծրագիրը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովմանն առնչվող հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *