600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ


Հայաստան


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։ Արդեն իսկ կնքվել են շուրջ 16 մլրդ ՀՀ դրամի բյուջեով կապալի պայմանագրեր և ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ էլեկտրատեխնիկական սարքավորումների և նյութերի ձեռքբերման պայմանագրեր, տեղեկացնում են ՀԷՑ-ից:

«ՀԾԿՀ կողմից հաստատված՝ ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ):

2026 թվականի Ներդրումային ծրագրի շրջանակներում այսօր արդեն հայտարարվել է Երևան քաղաքում և ՀՀ մի շարք խոշոր բնակավայրերում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի՝ ավելի քան 1500 շքամուտքերի էլտնտեսությունների վերանորոգման (շքամուտքերում էլեկտրամատակարարման ցանցի բարելավում) աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն իրականացվելու է 7 լոտերով, որոնք ընդգրկում են թե՛ Երևանի մի շարք վարչական շրջաններ և թե՛ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի խոշոր քաղաքներ և բնակավայրեր:

ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրում շուրջ 600 բազմաբնակարանային շենքերի էլեկտրամատակարարման ցանցի վերանորոգման և բարելավման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 600 մլն ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրությունում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *