ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնում հաղթական կամար կառուցելու մտադրության մասին, որը, նրա պնդմամբ, կլինի աշխարհի ամենամեծը։ Ամերիկացի առաջնորդը այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Ըստ Թրամփի, իր վարչակազմը պաշտոնապես ներկայացրել է ապագա կառույցի նախագծման և կառուցման ծրագրերը Գեղարվեստի հանձնաժողովին։
Հրապարակված նյութերի համաձայն, նախագիծը մշակվել է Harrison Design-ի կողմից։
Այն նախատեսում է բաց գույնի քարից պատրաստված կամար՝ ոսկեզօծ տարրերով։
Կառույցի գագաթին պատկերված են գունավոր մետաղից պատրաստված երկու մեծ արծիվներ, իսկ կենտրոնում տեղադրված է ոսկեզօծ ֆիգուր։
Թրամփը ապագա կամարն անվանել է «աշխարհի ամենամեծը և ամենագեղեցիկը»։