ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքը

Հայաստանում գործում են շուրջ 115 հազար միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք բիզնեսի ֆինանսավորման շնորհիվ կարողանում են ընդլայնել իրենց գործունեությունը և ստեղծել աշխատատեղեր։ ԱրարատԲանկը մշտապես կանգնած է ՓՄՁ տնտեսվարողների կողքին՝ աջակցելով պարտաճանաչ ու կարևոր աշխատանքով մեր երկրի տնտեսության զարգացման գործում մեծ դեր ունեցող ընկերություններին։ 

Շարունակելով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին՝ բանկը որոշում է կայացրել ՓՄՁ մի շարք հաճախորդների համար 1 տոկոսային կետով նվազեցնել գործող վարկերի տարեկան տոկոսադրույքները։ 

Տոկոսադրույքների վերանայման որոշումը տարածվում է ԱրարատԲանկի՝ շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վրա։ 

Որոշման նպատակն է նվազեցնել ՓՄՁ ոլորտի հաճախորդների ֆինանսական բեռը, խթանել բիզնես ակտիվությունն ու ստեղծել առավել բարենպաստ պայմաններ ընթացիկ գործունեության և հետագա զարգացման համար։

Բանկը մշտապես կարևորել է ՓՄՁ ոլորտի տնտեսվարողների ֆինանսական կայունությունն ու բիզնեսի զարգացման հնարավորությունները։ Այդ քաղաքականության շրջանակում պարբերաբար իրականացվող վերջին միջոցառումներից մեկն էլ բիզնես վարկերի ակցիան էր, որն իր արտոնյալ և ճկուն պայմաններով մեծ արձագանք էր ստացել բիզնես համայնքում։ 

Բանկը շարունակելու է հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով՝ ապահովելով ՓՄՁ ոլորտի համար առավել հասանելի, ճկուն և շահավետ ֆինանսավորման հնարավորություններ։ 

Բիզնեսի ֆինանսավորման պայմաններին ծանոթացեք՝ այցելելով ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ, պաշտոնական կայք կամ զանգահարելով +374 10 59 23 23:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *