Իլոն Մասկի SpaceX ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) հայտ է ներկայացրել։ Ակնկալվում է, որ այն կդառնա Ուոլ սթրիթի պատմության խոշորագույն IPO-ն։
Գործընթացի գլխավոր կազմակերպիչը կլինի Goldman Sachs բանկը։ 2026 թվականի փետրվարին՝ xAI-ի (արհեստական բանականության ոլորտում Մասկի ստարտափի) հետ միավորումից հետո, SpaceX-ը գնահատվել է 1,25 տրիլիոն դոլար։
Ընկերությունում Իլոն Մասկի վերահսկիչ փաթեթը կարող է գնահատվել ավելի քան 600 միլիարդ դոլար։ 2025 թվականին Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 500 միլիարդ դոլարը, ինչը նշանակում է, որ SpaceX-ի IPO-ն կարող է է՛լ ավելի մեծացնել նրա ընդհանուր կարողությունը՝ նրան դարձնելով աշխարհի առաջին տրիլիոնատերը։
«SpaceX»-ը դարձել է արհեստական բանականության ոլորտի այն երեք հսկաներից առաջինը, որոնց մուտքը բորսա սպասվում է այս տարի։ Մյուս երկուսը «OpenAI»-ն են և «Anthropic»-ը (որը «Claude» չատբոտի մշակողն է)։ Ընդամենը երեք օր առաջ Իլոն Մասկը պարտվել է «OpenAI» ընկերության և դրա ղեկավար Սեմ Ալթմանի դեմ ներկայացրած դատական հայցը։ SpaceX-ի հիմնադիրը Ալթմանին մեղադրել խարդախության մեջ, քանի որ վերջինս OpenAI-ին առևտրային կարգավիճակ էր տվել այն բանից հետո, երբ Մասկը միլիոնավոր դոլարների ներդրում էր կատարել ընկերության մեջ։