Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը


Աշխարհ


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը:

«Մայիսի 20-ին Գառնիում մասնակցեցի գինու միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությանը։

Մրցույթին մասնակցելու համար 65 երկրից Հայաստան է ժամանել շուրջ 400 գինու փորձագետ՝ լրագրողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։

Ողջունելով հյուրերին՝ նշեցի, որ հնագույն ակունքներից սկիզբ առնելով՝ Հայաստանի գինեգործության ոլորտն այսօր ապրում է իրական վերածնունդ, և վերջին տասնամյակի ընթացքում ավանդույթը վերածվել է ժամանակակից և հեռանկարային ոլորտի, որը հիմնված է կայուն զարգացման, նորարարության, բարձր որակի և միջազգային համագործակցության սկզբունքների վրա»։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *