Հնդիկնե՞րն են աջակցում Փաշինյանին – Հրապարակ

Գեղանիստ գյուղում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ մի կին նշել է, որ իրենց համայնքում բնակվում են բազմաթիվ հնդիկ աշխատողներ, որոնք, իր խոսքով, շնորհակալ են գործող իշխանություններից։

Կինը հայտնել է, որ հանդիպմանը եկել է նաև իր մոտ աշխատող հնդիկ կին, որը ցանկացել է անձամբ շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե Հայաստանը ներկայում ավելի խաղաղ ու անվտանգ է, և երկրում կան աշխատանքային հնարավորություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *