Զվարթնոց օդանավակայանը Airports Council International World-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման»


Հայաստան


Զվարթնոց միջազգային օդանավակայանն արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման» (Airport Customer Experience Accreditation) հեղինակավոր «Airports Council International World» կազմակերպության կողմից։ Այն ավիացիոն ոլորտում միակ հավատարմագրման ծրագիրն է, որն ապահովում է ուղևորների սպասարկման կառավարման 360 աստիճան ամբողջական պատկեր։ Այս մասին հայտնում է օդանավակայանը։
 
«Ծրագիրն օգնում է օդանավակայաններին բարելավել ուղևորների սպասարկման փորձը՝ գնահատումների, վերապատրաստման և անձնակազմի ներգրավման միջոցով։ Այս ձեռքբերումն արտացոլում է մեր աշխատակիցների նվիրվածությունը, մասնագիտական պատրաստվածությունն ու ամեն օր բարձրակարգ ուղևորային փորձառություն ապահովելու հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *