Օրերս սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազորը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով ամենաայլանդակ հայհոյանքներ: ՆԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ քաղաքացուն խոշտանգող ոստիկանը կպաժվի՞ իր արարքի համար, թե՞ կխրախուսվի»։
Հարցվածների մի մասը նշեց, որ ոստիկանության այդ աշխատակիցն անպայման կպատժվի, որոշներն էլ հույս հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցը կպատժվի։
«Կպատժվի, բայց հիմա օրենքը երբեմն մարդու իրավունքներին հակասում է»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պիտի իշխանությունը փոխվի։ «Դժվար, էդ ա երկիրը, հո միակ դեպքը չի։ Պիտի փոխվեն սաղ, ինչքան ափռ-ցփռ կա փողոցից հավաքել բերել, սարքել են ոստիկան»,- նշեց նա։
«Ոչ էն, ոչ էն։ Պիտի անեն նույնը, ինչ ինքը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում․