Էր-Ռիադը նոր պայմանագրեր չի կնքում խորհրդատվական ընկերությունների հետ․ FT

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կասեցրել են թագավորությունում գործող արևմտյան խորհրդատվական ընկերությունների հետ նոր պայմանագրերի կնքումը և, ըստ որոշ տեղեկությունների, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգել են նաև որոշ վճարումներ։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) պարբերականը՝ հղում անելով ոլորտի իր աղբյուրներին։

Կոնսալտինգային ոլորտի ներկայացուցիչները FT-ի հետ զրույցում նշել են, որ Էր-Ռիադի այս դիրքորոշումը ռազմական բախումների անմիջական հետևանքն է։ «Մեզ տեղեկացրել են, որ վճարումները սառեցված են առնվազն մինչև հուլիս։ Բացի այդ, նոր գործարքներ չեն նախատեսվում. գնումների գործընթացի պատասխանատուներն արդեն ստացել են ֆինանսների նախարարության հրահանգը, ըստ որի չպետք է հաստատել որևէ նոր պայմանագիր առանց հատուկ վերադաս թույլտվության», – նշել է ընկերություններից մեկի բարձրաստիճան ղեկավարը։

Միևնույն ժամանակ, թերթը գրում է, որ նախարարությունը հերքել է վճարումների ուշացման մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ 2026 թվականին «հաշիվների 99,5%-ը» վճարվել է «պայմանագրով սահմանված ժամկետներում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *