ԵՄ-ն քննարկում է Իրանի ռազմական կցորդների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը․ Euractiv

Եվրամիությունը դիտարկում է դաշինքի տարածքում գտնվող Իրանի մի շարք ռազմական կցորդների և դիվանագետների դեմ պատժամիջոցների սահմանման, ինչպես նաև նրանց արտաքսման հարցը։ Այս մասին հայտնում է Euractiv պարբերականը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթի։

«Դոսյեում առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել և արտաքսել իրանցի ռազմական կցորդներին ու դիվանագետներին», – նշված է հոդվածում։

Ընդգծվում է, որ դիտարկվող միջոցների հիմքը մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների ենթադրյալ կապն է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։ Հիշատակվում է նաև Լեհաստանում Իրանի ռազմական կցորդ Մոհամմեդ Նագիզադեի անունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *