
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մեր զրույցի ընթացքում մենք քննարկեցինք Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը և մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները», – գրել է Իլհամ Ալիևը իր սոցցանցերի էջում։