«Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»․ Մակրոն

«Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին։

«Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և ընդգծել այդ գործընթացի շարունակական առաջընթացի կարևորությունը», – գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

Նա հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկել է նաև տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *