Բնական է՝ բոլոր այն մարդիկ, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ՀՀ-ի ազգային-պետական շահն են պաշտպանում, պետք է հռչակվեն դավաճաններ:
Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հրատապ ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ իրենց վրա այդ հարձակումներն ազդեցություն չեն կարող թողնել:
«Իրենց հարձակումները մեզ վրա որևէ ազդեցություն չեն կարող թողնել: «Մայր Հայաստան» կուսակցությունն իր ստեղծման օրվանից կողմ է եղել, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի: Ինքներս օրինակ ենք ծառայել՝ ցույց տալով, որ ոչ թե մանդատի, աթոռի խնդիր ունենք, այլ, պետք է անենք ամեն ինչ, որ ՀՀ-ն Արցախի ճակատագրին չարժանանա»,- նշեց Թևանյանը:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի ՔԿ՝ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով: