Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ այս նկարով լուր են տարածում, որ 2026թ հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով նաև տեղադրել է փառատոնի մասին ազդարարող նկարը։
«Փառատոնի կազմակերպիչներն են Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնքը»,– նշել է նա։