Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են Ատլատլահուկանի քաղաքապետարանի ղեկավարին և 5 այլ քաղաքական գործչի՝ Կենտրոնական Մորելոս նահանգում կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության շրջանակում․Reuters-ի փոխանցմամբ՝ տեսաուղերձում հայտնել է հատուկ դատախազ Ուլիսես Լարան։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ արգելափակել են Մորելոսում կոռուպցիոն ցանցի հետ կապված 22 անձի և 10 կազմակերպության հաշիվները։