
Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Սմիրնովը մահացել է Լենինգրադի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։
Ոստիկանության տվյալներով՝ գործարարը, վարելով Triumph մակնիշի մոտոցիկլետ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել Haval մակնիշի ավտոմեքենային։ Նա մահացել է տեղում՝ ստացած վնասվածքներից։
Սմիրնովը «Բալթյան վառելիքային ընկերության» համասեփականատերն ու տնօրենների խորհրդի նախագահ էր։
Նրա կարողությունը գնահատվում էր գրեթե 7,8 միլիարդ ռուբլի։