ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը շնորհավորել է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը 30–ամյակի կապակցությամբ։
«Շնորհակալ ենք վստահության, մեր տեսլականն ու արժեքները կիսելու և մեր գործընկերը լինելու համար։ Մենք գնահատում ենք միասին անցած ուղին և վստահ ենք, որ համագործակցության բազմաթիվ նոր հնարավորություններ ենք ունենալու։ Շնորհավորում ենք ղեկավարությանն ու թիմին «ԱՌԿԱ» լրատվական գործակալության 30–րդ հոբելյանի առթիվ, մաղթում ենք զարգացում և աճ, նոր նպատակակետեր և ձեռքբերումներ», – նշվում է շնորհավորական ուղերձում։
«ԱՌԿԱ»–ի մասին
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և հանդիսանում է Հայաստանի առաջատար գործարար լրատվամիջոցներից մեկը: Գործակալությունը մասնագիտացած է ֆինանսատնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում, ինչպես նաև մշակում է վերլուծական և սերվիսային պրոդուկտներ պրոֆեսիոնալ լսարանի համար: Մեդիահոլդինգի կազմում են նաև ներառված Armbanks.am և Arkatelecom.am պորտալները:
Arka.am կայքը կայուն կերպով դասվում է երկրի ամենից շատ մեջբերվող տնտեսական աղբյուրների շարքին և ծառայում է որպես հուսալի տեղեկատվական հարթակ պրոֆեսիոնալ հանրության, ներդրողների և գործարար մեդիայի համար: