
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինայի կամ Բելառուսի ցանկացած վայրում՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։
«Եթե նա [Զելենսկին] ցանկանում է ինչ-որ բան քննարկել, խորհրդակցել կամ որևէ այլ բան անել, խնդրեմ, մենք բաց ենք դրա համար։ Ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ ցանկացած վայրում՝ Ուկրաինայում կամ Բելառուսում և քննարկել բելառուսա-ուկրաինական հարաբերությունների հարցերը։ Եվ գուցե նույնիսկ քննարկել հեռանկարները։
Չգիտես ինչու՝ մենք քննարկելու բան ունենք ամերիկացիների, գերմանացիների, լեհերի, լիտվացիների և լատվիացիների հետ, բայց Ուկրաինայի հետ՝ ոչինչ», – ասել է Լուկաշենկոն։