
«Իշխող ուժն ասում, որ պետք է Սահամանդրության նախաբանը հանենք հանրաքվեով։ Դրա անցկացումը նշանակում է, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի պահանջը և անտեսում է Սահամանդրական դատարանի որոշումը»,- այսօր քարոզարշավի շրջանակում Սահամանդրական դատարանի մոտ անցկացրած ակցիայի ժ-ամանակ ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը և մանրամասնել․ «Սահամանդրական դատարանը որոշել է, որ Սահմանադրության նախաբանը ոչ մի խնդիր չի առաջացնում հարևան պետությունների հետ հարաբերություններում և ոչ մի տարածքային պահանջ չի ներկայացնում։ Իսկ սահամադրության մեկանաբանող մարմինը սահամանդրական դատարան է, Ալիևը չի, բայց Հայաստանի Սահմանադրության մեկնաբանությամբ զբաղվում է Ալիևը, որը Փաշինյանի համար ունի պաշտոնական իրավազորություն»։