Տիգրան Քեոսայանի անվան մրցանակն այս անգամ կստանան ոստիկանները․ ո՞ր սխրանքի համար

Տիգրան Քեոսայանի անվան 11-րդ մրցանակը կստանան ոստիկաններ Ալեքսեյ Զեմերովը և Զաուր Ռամազանովը, որոնք Խանտի–Մանսիյսկում այրվող տնից մարդկանց են փրկել։

Ոստիկանության լեյտենանտներին մեկ միլիոն ռուբլի տրամադրելու մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Բնակելի շենքում հրդեհ էր բռնկվել մայիսի 20-ի գիշերը։ Ճանապարհային ոստիկանության տեսուչները դեպքի վայր էին հասել ԱԻՆ աշխատակիցներից շուտ։ Այդ պահին տան տանիքն արդեն այրվում էր, իսկ սենյակները խիստ ծխահարված էին։ Ոստիկանները մտել են շենք և սկսել մարդկանց տարհանումը։ Ալեքսեյ Զեմերովը գրկած դուրս է բերել 10-ամյա աղջկան։ Նրա ծառայակից Զաուր Ռամազանովը այրվող տնից դուրս է բերել երեք մեծահասակի։

Տիգրան Քեոսայանի մրցանակը շնորհվում է արտակարգ իրավիճակներում խիզախություն և հերոսություն ցուցաբերած հասարակ քաղաքացիներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *