Սյունիքի մարզում իրանցի 45-ամյա վարորդը բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Էսմաել Խ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորին բեռնատարի խցիկից դուրս բերելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *