
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին մասնակցել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանում անցկացվող «Efes 2026» համատեղ մարտական զորավարժությունների «Պատվավոր դիտորդների օրվան»։
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության, զորավարժություններին, որոնք անցկացվում են Ազգային պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, Թուրքիայի բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի հրամանատարության, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության, Ափային պահպանության, ինչպես նաև նախարարությունների, պետական գործակալությունների և ՀԿ-ների մասնակցությամբ, մասնակցում են մեծ թվով բարձրաստիճան զինվորականներ և ներկայացուցիչներ։
Բացի այդ, զորավարժություններին մասնակցում են ավելի քան 50 երկրների զորքեր, այդ թվում՝ Ադրբեջանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և այլ պետություններից։