Սիրիան առաջին անգամ կմասնակցի G7 գագաթնաժողովին

Սիրիան կմասնակցի G7 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 15-ից 17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում, որպես հրավիրված երկիր։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։

Նրանց տվյալներով՝ սիրիական պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։ Սա Սիրիայի առաջին մասնակցությունը կլինի G7 միջոցառումներին։

Հրավերն ուղարկվել է Սիրիայի ֆինանսների նախարար Յուսրա Բարնիին։ Այս շաբաթվա սկզբին նա մասնակցել է Փարիզում G7 ֆինանսական բանակցություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *