Իսրայելը ներողություն է խնդրել Եվրատեսիլում Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար

Իսրայելի KAN հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել դրոշի հետ կապված միջադեպի առիթով:

«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»,- ասվում է Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազի` Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ուղղված նամակում։

«Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։ Հանրայինն այդ առնչությամբ պարզաբանում է պահանջել KAN-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *