«Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք` ինչ է լինելու քպ-ի վերարտադրվելուց հետո». Քրիստինե Վարդանյան

«Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք` ինչ է լինելու քպ-ի վերարտադրվելուց հետո». Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Google Maps-ը հայկական Տիգրանաշենը փոխել է ադրբեջանական անունով և ցույց է տալիս` որպես Ադրբեջան:
     Եթե լավ չպատկերացրեցիք` ՀՀ Արարատի մարզի տարածը Google-ը ճանաչում է` որպես Ադրբեջան:
     Ու սա կարող է փոփոխված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում:
     Դե եթե ունես «ղեկավար», ով հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական անունով, ուրեմն այդ պայմանավորվածություններն արդեն կան, ուղղակի հասարակությանը չեն ասում, որ քվե չկորցնեն ու էլի փաստի առաջ կանգնեցնեն ու ասեն, եթե չտանք, պատերազմ կլինի:
     Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք` ինչ է լինելու քպ-ի վերարտադրվելուց հետո:
     Իսկ իրականում նոր տարածք չհանձնելու ճանպարհն իշխանափոխությունն է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *