Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը հինգշաբթի հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոն ռազմական ագրեսիա է հրահրում և կեղծաբար Կուբան անվանում ահաբեկչության հովանավոր պետություն, հաղորդում է Reuters-ը:
«ԱՄՆ պետքարտուղարը կրկին ստում է, որպեսզի ռազմական ագրեսիա հրահրի, ինչը կհանգեցնի կուբայական և ամերիկյան արյան հեղման»,- հայտարարել է Ռոդրիգեսը:
Նա նշել է, որ Կուբան սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ անվտանգությանը, և Վաշինգտոնին մեղադրել է կղզում միտումնավոր տնտեսական փլուզում ու սոցիալական հուսահատություն հրահրելու մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը լրագրողներին հայտարարել էր, որ Կուբան միշտ սպառնալիք է ներկայացրել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը: