Ի՞նչ են պատմել Իսրայելում բռնության ենթարկված ակտիվիստները

Իսրայելի կողմից ձերբակալված երկու պաղեստինամետ իտալացի ակտիվիստներ վերադարձել են հայրենիք և պատմել, որ իրենց ծեծել և վատ են վերաբերվել. գրում է Al Jazeera-ն։

Ակտիվիստներից մեկը պատմել է, որ ապրել էր իր կյանքի «ամենաերկար վայրկյանները», երբ իսրայելական ուժերը հրացաններ են ուղղել կալանավայրում գտնվող ակտիվիստների վրա։ Մյուս ակտիվիստի խոսքով՝ իսրայելցի զինվորները հարվածել են իր ոտքերին և դեմքին։

Իսրայելի բանտային ծառայության ներկայացուցիչ Զիվան Ֆրեյդինը, սակայն, հայտարարել է՝ մեղադրանքները «կեղծ են և լիովին զուրկ են փաստական ​​հիմքերից»։

Հիշեցնենք՝ երեկ Իսրայելի ազգային անվտանգության ղեկավար Բեն Գվիրը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են ծնկի բերում պաղեստինամետ ակտիվիստներին ու դաժան վարվում նրանց հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *